Չնայած Համփի Քոներուի հետ ոչ ոքիին, Էլինա Դանիելյանը շարունակում է նախավերջին տեղը զբաղեցնել Գրան պրիում

Չնայած Համփի Քոներուի հետ ոչ ոքիին, Էլինա Դանիելյանը շարունակում է նախավերջին տեղը զբաղեցնել Գրան պրիում

PanARMENIAN.Net - Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի 8-րդ տուրում, որն անցնում է Ռոստովում, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սևերով խաղաց Համփի Քոներուի (Հնդկաստան) հետ: Պարտիան ավարտվեց ոչ ոքիով արդեն 52-րդ քայլում և Դանիելյանը, վաստակելով 2,5 միավոր, շարունակում է գրավել նախավերջին տեղը:

Գրան պրիի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հոու Իֆանը (Չինաստան) 7 միավորով, երկրորդ տեղում է Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 5 միավորով, իսկ երրորդ տեղում է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), որն ունի 4,5 միավոր:

9-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի ռուս շախմատիստուհի Ալիսա Գալյամովան, որը 8-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---