11 օգոստոսի 2011 - 12:04 AMT
Վարդան Մինասյան. Անհրաժեշտ է վերլուծել մեր սխալները, հետագայում դրանցից խուսափելու համար

Լիտվայի հավաքականի մարզիչ Ռայմոնդաս Ժուտաուտասը ընկերական խաղում Հայաստանի հավաքականի հանդեպ 3:0 հաշվով տարած հաղթանակից հետո նշել է, որ խաղն անցել է բարձր մակարդակով և երկու մարզիչները հնարավարություն ունեին փորձարկել նոր խաղացողներին:

«Սա կարևոր հաղթանակ է Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղից առաջ: Հուսով եմ, որ սեպտեմբերին կայանալիք խաղը ևս կավարտվի մեր հաղթանակով: Ընկերական խաղն, անշուշտ, շատ է տարբերվում պաշտոնականից, սակայն, մենք դեռ շատ ժամանակ ունենք այդ խաղին նախապատրաստվելու համար»,-Ժուտաուտասի խոսքերն է մեջբերում kauno.diena.lt-ն:

Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծել է, որ ցանկանում էր տեսնսել, թե ինչպես իրենց կդրսևորեն նորեկները, և դա հաջողվեց: «Հուսով եմ, որ նրանք կկարողանան ապագայում օգտակար լինել: Անհրաժեշտ է վերլուծել մեր սխալները, հետագայում դրանցից խուսափելու համար: Մրցակցի մասին կարող եմ ասել, որ դա լավ թիմ է և այնտեղ կան բազմաթիվ խաղացողներ, որոնք կարող են մրցակցել շատ ֆուտբոլիստների հետ»,-ասել է Մինասյանը: