11 օգոստոսի 2011 - 14:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում բռնցքամարտի երեկոյի շրջանակներում 5 մենամարտ տեղի կունենա հայ մարզիկների մասնակցությամբ

Էվանս Մբամբայի (ՀԱՀ) հետ մենամարտից առաջ օգոստոսի 11-ին իր առաջին մամլո ասուլիսը Երևանում տվեց IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու նրա թիմը:

Սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում կկայանա 5 մենամարտ: Հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը: Տեղի կունենա նաև կանանց մեկ մենամարտ, որտեղ հանդես կգա Ագնեսա Բոժան (Լատվիա), նա դեռ չգիտի, թե ով է իր մրցակիցը: Երեկոյի գլխավոր մենամարտը կլինի Վիկ Դարչինյանի ու Էվանս Մբամբայի (ՀԱՀ) պայքարը IBO գոտու համար:

«Երևան կժամանեն պրոֆեսիոնալ բռնցքամատրի փրոմոութերներ ու այլ ներկայացուցիչներ, տեսնելու համար, թե ինչպես ենք մենք կազմակերպել երեկոն: Բոլոր աշխատանքները լավ են ընթանում և բռնցքամարտի սիրահարները գեղեցիկ մենամարտեր կտեսնեն: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես կռվելու եմ Հայաստանում, ես վաղուց էի երազում այդ մասին»,-ասել է Դարչինյանը:

Այդ օրը Երևան կժամանեն հայտնի բռնցքամարտիկներ Կոստյա Ցզյուն, Նիկոլայ Վալուևը, Վանես Մարտիրոսյանը, Կարո Մուրադը և այլ պատվավոր հյուրեր: Հայ բռնցքամարտիկի մենամարտը դիտելու կգա նաև ռուսաստանցի Ալեքսանդր Բախտինը, որը ցանկանում է մենամարտել Դարչինյանի հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ