11 օգոստոսի 2011 - 15:53 AMT
Հայկական ՀՕՊ հղկում է «Մարտական համագործակցություն-2011»-ը ԱՊՀ երկրների գործընկերների հետ

Աշուլուկի (ՌԴ Աստրախանի շրջան) և Սարի Շահանի (Ղազախստան) պոլիգոններում մեկնարկել են ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությունները, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Դրիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Համատեղ զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի ստորաբաժանումները, և որպես դիտորդ՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի ներկայացուցիչները: Զորավարժությունների ակտիվ փուլում նախատեսվում է նաև Ալժիրի, Հնդկաստանի, Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությունը»,-ասել է Դրիկը:

Ընդամենը «Մարտական համագործակցություն-2011»-ին կմասնակցի 2000 մարդ, շուրջ 25 ՀՕՊ ստորաբաժանումներ С-300, С-200, С-75, С-125 համալիրներով, «Կռուգ» և «Բուկ» համալիրներով, մոտ 50 ավիացիոն համալիրներ ՄիԳ-29, ՄիԳ-31, Սու-27 ինքնաթիռներով, ինչպես նաև Տու-22Մ3, Սու-34, Սու-25, Սու-24 ինքնաթիռներով: Զորավարժությունների հիմնական խնդիրն է ԱՊՀ երկրների ՀՕՊ ուժերի համատեղ կիրառումը հավաքական անվտանգության տարածաշրջաններում հակաահաբեկչական գործողությունների ու զինված հակամարտությունների շրջանակներում:

Զորավարժություններն անցնում են 3 փուլով: Առաջին փուլում՝ օգոստոսի 3-7-ը կհղկվի մասնակից պետությունների ՌՕՈՒ և ՀՕՊ ուժերի մարտական պատրաստվածության բերման գործողությունները: Երկրորդ փուլում՝ օգոստոսի 8-ից սեպտեմբերի 5-ը, կմշակվի զորքերի տեղափոխումը Աշուլուկ և Սարի Շահան և ավիացիայի ու ՀՕՊ զորքերի կոալիցիոն խմբավորման ստեղծումը:

Երրորդ փուլը՝ սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 5-ը երկու դրվագ կունենա: Առաջինի ժամանակ՝ սեպտեմբերի 6-12-ը, Աշուլուկի պոլիգոնում տեղի կունենա կոալիցիոն խմբավորման միավորումների ու զորամասերի համատեղ գործողությունը հակաահաբեկչական գործողության ու Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության պայմաններում: Երկրորդի ժամանակ՝ սեպտեմեբրի 15-ից հոկտեմբերի 5-ը, Սարի Շահանում կանցնեն Ղազախստանի ՀՕՊ ստորաբաժանումների ու ավիացիայի զորավարժությունները: