11 օգոստոսի 2011 - 18:29 AMT
The New York Times. Չունեվորները տեղ չունեն Բաքվում

«Շինարարական բումը Բաքուն դժգույն հետխորհրդային քաղաքից վերածում է փայլուն մեգապոլիսի՝ երկնաքերերով ու մարմարով զարդարված զբոսայգիներով»,-գրում է The New York Times-ը: «Սակայն, բնակիչները ստիպված են թանկ վճարել Ադրբեջանի մայրաքաղաքի զարգացման համար. սերունդներով այստեղ ապրող մարդիկ վերաբնակեցվում են», գրում է հոդվածի հեղինակ Ամանդա Էրիկսոնը:

Ըստ երկրի բնակարանային օրենսգրքի, պետությունը կարող է օտարել սեփականությունը միայն ճանապարհների, հաղորդակցությունների ու պաշտպանական օբյեկտների կառուցման համար, նշում է հոդվածի հեղինակը: Այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնի բնակիչները նամակներ են ստանում, որտեղ նրանց իրազեկում են, որ պետք է լքեն իրենց տները 2 շաբաթվա ընթացքում: Փոխարենը առաջարկում են բնակարաններ ծայրամասերում կամ դրամական փոխհատուցում, որը շուկայականից ցածր է:

Կառավարությունը վճարում է նրանց 1900 դոլար քմ յարդի (0,8 քմ) համար, այն դեպքում, երբ, անկախ գնահատմամբ, կենտրոնում անշարժ գույքի գինը կազմում է մոտ 5000 դոլար քառակուսի յարդի համար, պնդում է Human Rights Watch-ը:

«Շինարարության աղմուկը սարսափեցնում է ինձ»,-խոստովանում է Բաքվի բնակիչ Էլդոստու Էլմանը:-Ինձ ցանկանում են տնից զրկել»:

Ամսական 250 դոլարը չգերազանցող ուսուցչի աշխատավարձով Էլմանը չէր կարողանա իրեն թույլ տալ բնակվել Բաքվում, եթե բնակարան չունենար: Եվ ահա այժմ, ըստ նրա, կառավարությունն առաջարկում է մոտ 100 հազար դոլար իր բնակարանի դիմաց, սակայն դա չի բավարարի մեկ այլ բնակարան գնելու համար նրա ընտանիքի 9 անդամների համար:

«Ինձ կացարան է հարկավոր որդիներիս համար, որպեսզի նրանք կարողանան ամուսնանալ,-ասում էնա:-Որտե՞ղ եմ ընտանիքիս տեղավորելու»:

Նրա պատմությունը տիպիկ է: Ըստ Human Rights Watch-ի, հարյուրավոր սեփականատերեր զրկվել են Բաքվի կենտրոնում գտնվող իրենց տներից վերջին երկու օրում: Այս պահի դրությամբ, կառավարությունը հրաժարվում է արձագանքել քննադատությանը, այդ թվում նաև Human Rights Watch-ի կողմից: Իրավապահ կամակերպությունը նամակ է ուղարկել նախագահ Իլհամ Ալիևին և Բաքվի քաղաքապետին, որտեղ նկարագրվում են զեկույցում հիշատակվող դեպքերը: