11 օգոստոսի 2011 - 18:35 AMT
Թուրքիայի բողոքականներն ասոցիացիա են ստեղծում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքները

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում բողոքականները ասոցիացիա են ստեղծում: Միավորումը պետք է օգնի բողոքականներին իրենց իրավունքների իրացման մեջ, ասել է բողոքականների հոգևոր առաջնորդ Ահմեդ Գյուվեները KNA գործակալությանը տված հարցազրույցում:

Դիարբեքիրի բողոքական եկեղեցիները գոյություն ունեն 1994թ. Ծխականների քանակը փոքր է՝ շուրջ 80 հոգի, որոնք դավանափոխ եղած մահմեդականներ են: Գյուվեները ժխտում է, որ նախկին մահմեդականներն իբր թանկարժեք նվերներ են անում համայնքին, ինչպես հայտնում են որոշ ԶԼՄ-ներ:

Դիարբեքիրի բողոքական եկեղեցիները 2003թ. գտնվում են ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ: Դա կապված է նրա հետ, որ ծայրահեղական իսլամիստները մի քանի քրիստոնյա են սպանել, սակայն, այդ դեպքից ի վեր իրավիճակը բարելավվել է, գտնում է Գյուվեները, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» կայքը: