Ալիկ Սարգսյանը խոստովանել է, որ ՀԱԿ-ի որոշ անձանց խնդրանքով օգնել է կարճել Տիգրան Առաքելյանի գործը

Ալիկ Սարգսյանը խոստովանել է, որ ՀԱԿ-ի որոշ անձանց խնդրանքով օգնել է կարճել Տիգրան Առաքելյանի գործը

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը խոստովանել է, որ օգնել է կարճել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտնի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ քրեական գործը: Այդ մասին ոստիկանության պետը հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով օգոստոսի 9-ին Տերյանի փողոցում ՀԱԿ ակտիվիստներին, այդ թվում` Տիգրան Առաքելյանին բերման ենթարկելու միջադեպը: Նրա խոսքով, դա արվել է ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների խնդրանքով, որոնք մտահոգված էին Տիգրան Առաքելյանի առողջական վիճակով, մասնավորապես` նրա տեսողական խնդիրներով: «Այժմ ուզում եմ բացահայտել դա, որպեսզի դուք իմանաք»,- հայտնել է ոստիկանության պետը լրագրողներին: Ընդ որում, նա չի ճշտել, թե ով է իրեն խնդրել Տիգրան Առաքելյանի համար` հայտնելով միայն, որ եթե այդ անձը ցանկանա, նա ինքը կասի այդ մասին: Նրա խոսքով, ինքը խնդրել է Առաքելյանի գործի հետ կապված համապատասխան անձանց, այդ թվում` գլխավոր դատախազին, անգամ չնայած նրան, որ Առաքելյանի գործը կապված էր ոստիկանների հետ:

Ալիկ Սարգսյանը Տիգրան Առաքելյանին «անշնորհակալ կենդանակերպ» է անվանել, որն ազատ արձակվելուց անմիջապես հետո շարունակել է անպատվել և հարձակվել ոստիկանների վրա: Այս կապակցությամբ նա ափսոսանք է հայտնել, որ օգնել է Առաքելյանին խուսափել արժանի պատժից, և այժմ նա, ի նշան երախտագիտության, ոստիկանության պետին քաղաքացիական հայց է ներկայացրել:

2009թ. հուլիսի 5-ին Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր ավազակության մեղադրանքով: 2011թ. օգոստոսի 9-ին նա ՀԱԿ ևս վեց ակտիվիստների հետ միասին ձերբակալվել էր ոստիկանության կողմից: Հայաստանի Ոստիկանությունը ՀԱԿ ակտիվիստներին մեղադրում է ոստիկանների վրա հարձակվելու մեջ:

-ԱՊ-

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---