Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում կրակ է բացել հայ իրավաբանը

Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում կրակ է բացել հայ իրավաբանը

PanARMENIAN.Net - Բացահայտվել է երեկ Էստոնիայի պաշտպանության նախարարության շենքում կրակ բացած անձի ինքնությունը: Ինչպես հաղորդում aktualinfo.ru կայքը, կրակողը Էստոնիայի ձախ միացյալ կուսակցության իրավաբան, ազգությամբ հայ, 57-ամյա Կարեն Դրամփյանն է:

Միջազգային մամուլի հաղորդմամբ, նա պատանդ է վերցրել նախարարության մի քանի աշխատակցի, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել:

Էստոնիայի վարչապետ Անդրուաս Անսիպը կարծիք է հայտնել, որ Դրամփյանին է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվեկը: Կուսակիցներն էլ գտնում են, որ նման գործողությունների պատճառ կարող էին լինել անձնական ու գործնական կյանքում ունեցած անհաջողությունները:

Որոշ աղբյուրներ նշում են, որ Դրամփյանը ինքնասպանություն է կատարել, սակայն էստոնական իշխանությունները հայտարարում են, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---