5 հայ ալպինիստներ օգոստոսի 8-ին բարձրացել են Կազբեկ լեռը

5 հայ ալպինիստներ օգոստոսի 8-ին բարձրացել են Կազբեկ լեռը

PanARMENIAN.Net - Հայաստանի լեռնագնացության ու ալպինիզմի ֆեդերացիայի անդամները օգոստսի 8-ին հասել են Կազբեկի գագաթին (5033 մ): Թիմում ընդգրկված են 5 ալպինիստներ՝ Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսիսյանը, Հասմիկ Մանանդյանը, Անի Խաչատրյանն ու Մոնար Մովսիսյանը:

Մինչ այդ հայ ալպինիստները բարձրացել էին Իրանի 5671 մետր բարձրությամբ Դամավեն լեռը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի լեռնագնացության ու ալպինիզմի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, 2011թ. սեպտեմբերից կբացվեն մարզական ակումբներ աշակերտների համար: Բացի այդ, ալպինիզմի դասեր կկազմակերպվեն Հայաստանի բուհերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---