12 օգոստոսի 2011 - 13:58 AMT
Հայ փորձագետը չի բացառում, որ Իրանը կարող է մասնատվել Արևմուտքի կողմից

Մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջանում հնարավոր են լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, կապված Իրանի վրա Արևմուտքի ճնշման հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Ալիկ Ղարիբյանը: Նա նույնիսկ չի բացառել այն հավանականությունը, որ Արևմուտքը կարող է փորձել մասնատել Իրանը: Ղարիբյանը նշել , էր որոշ վերլուծաբաններ այժմ վարկած են առաջ քաշում, որ, հնարավոր է, որ Հայաստանը ստանա Լեռնային Ղարաբաղը, իսկ փոխարենը Բաքուն ստանա Հարավային Ադրբեջանը: Ըստ նրա, հնարավոր է նաև, որ Հայաստանը վարձակալության իրավունքով ստանա թուրքական Տրաբզոն նավահանգստի մի մասը: Նաև, ըստ փորձագետւ, Իրանի դեմ կխաղարկվի քրդական խաղաքարտը: Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է, որ ստատուս-կվոն ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվի, որպեսզի մերձակա տարածքները, որն այժմ վերահսկում է ԼՂՀ-ն, որպես հարթակ չօգտագործվեն Իրանի դեմ հարձակվելու համար: Իր հերթին իրանագետ Մհեր Բարսեղյանը նշել է, որ լարվածությունն Ադրբեջանի ու Իրանի միջև կապված է Իրանի դեմ Արևմուտքի հետ պաշտոնական Բաքվի համագործակցության հետ: Հենց պաշտոնական Բաքվի հակաիրանական քաղաքականության հետ է նա կապել Իրանի կողմից իսլամական գործոնի կիրառումը Ադրբեջանում իր դիրքերն ուժեղացնելու համար: