Orange-ը ներկայացնում է նոր առաջարկ հեռախոսներն ավելի մատչելի գնելու համար

Orange-ը ներկայացնում է նոր առաջարկ հեռախոսներն ավելի մատչելի գնելու համար

PanARMENIAN.Net - Orange Armenia ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Orange –ը հանդես է գալիս նոր առաջարկով։ Մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով «Ամեն ամիս» ծառայության սակագնային պլաններից որևէ մեկին մեկ տարի ժամկետով` կարելի է ձեռք բերել նոր Samsung, Alcatel կամ HTC ապրանքանիշերի հեռախոս և վերջինիս համար վճարված գումարի մի մասն օգտագործել Orange-ի ծառայություններից օգտվելու համար:

Կախված հեռախոսի մոդելից` որպես Orange-ի ծառայությունների համար կանխավճար կդիտարկվի վճարված գումարի 25-60%-ը: Օրինակ, ձեռք բերելով HTC Wildfire S մոդելը և բաժանորդագրվելով ամեն ամիս 4000 սակագնային պլանին` բաժանորդը հետագա 10 ամիսների ընթացքում այլևս չի մտածի ամսական բաժանորդագրության վարձի մասին, քանի որ սմարթֆոնի համար վճարված գումարից 40,000 դրամը կօգտագործվի որպես ամսական վճար:

Բոլոր հեռախոսների մոդելները հետևյալն են՝ Samsung E1182, Samsung S3850, Samsung S5260, Alcatel OT-710D, Alcatel OT-890D, Alcatel OT-990, HTC Wildfire S.

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---