12 օգոստոսի 2011 - 16:09 AMT
Աղվերանում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակումը

Աղվերանի «Կարին» ճամբարում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի փակումը: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության և սփյուռքի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հրանուշ Հակոբյանը: Ծրագրին իրենց մասնակցությունն են բերել նաև սփյուռքի նախարարության 2011թ. «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները և «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրով այս տարի աշխարիհի հեղինակավոր բուհեր ընդունված հայաստանցի երիտասարդները:

«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլին ընդհանուր թվով մասնակցել է 164 երեխա աշխարհի 10 երկրներից և հյուընկալ ընտանիքների 32 երեխա:

Նրանք կազմակերպել են հրաժեշտի համերգ, որտեղ ելույթ են ունեցել Հոլանդիայից ու Կրասնոյարսկից ժամանած երեխաներից կազմված պարային համույթները: Վերջում մասնակիցները վառել են խորհրդանշական խարույկ:

«Արի տուն» ծրագիրը գործում է 2009-ից: Երկու տարվա ընթացքում Հայաստան են այցելել ավելի քան 900 հայազգի երիտասարդներ աշխարհի 26 երկրներից: Այս տարի մենք նախատեսում ենք ընդունել ավելի քան 800 երիտասարդ: «Արի տուն» ծրագիրը անց է կացվում հունիսից սեպտեմբեր ամիսներին` 10 փուլով, յուրաքանչյուրը երկու շաբաթ տևողությամբ: