12 օգոստոսի 2011 - 16:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վահան Շիրխանյանը բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հայաստանում

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը բացառում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հայաստանում: «Դրա համար չկան նախադրյալներ, չկա քաղաքական ճգնաժամ»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ինչ վերաբերում է իշխանությունների ու ՀԱԿ-ի պայքարին, ապա, ըստ Շիրխանյանի, նա տարբերություն չի տեսնում այդ երկու ուժերի միջև: Շիրխանյանը նշել է, որ իր համար քաղաքական պայքարը գաղափարների պայքար է, իսկ «իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև գաղափարական պայքար չկա,կա միայն անձերի պայքար»: Շիրխանյանը մեկնաբանել է իշխանությունների քաղաքականությունը երկխոսության հարցում՝ հայտարարելով, որ երկխոսության միջոցով նրանք կարողացան ծայրահեղական ՀԱԿ-ին առավել կառուցողական դաշտ բերել:

Շիրխանյանը նշել է նաև, որ երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար Հայաստանը պետք է հրաժարվի ազատական մոդելից ու անցնի սոցիալ-դեմոկրատական մոդելին, լիովին փոխի կառավարման համակարգը: Նա նշել է, որ և ՀԱԿ-ը, և գործող իշխանությունները ազատական հայացքներ ունեն:

ՖՈՏՈՇԱՐՔ