12 օգոստոսի 2011 - 16:41 AMT
Ռուսաստանի Կալուգայի շրջանում ձերբակալել են օրենքով գող Վարդան Ասատրյանին, որի մականունն է Բջե

Ռուսաստանի Կալուգայի շրջանի Օբնինսկ քաղաքում բերման է ենթարկվել օրենքով գող Վարդան Ասատրյանը, որի մականունն է Բջե:Այդ մասին ասվում է ՆԳՆ ՊՎ մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է Լենտա.ռու-ն:

49-ամյա Ասատրյանի մոտից առգրավվել է ՌԴ քաղաքացի Անդրեյ Ալեքսեևի անունով կեղծ անձնագիր, կես գրամ հերոին: Հարուցված է քրեական գործ փաստաթղթեր կեղծելու և թմրանյութի տեղափոխման մեղադրանքով:

Ըստ ՆԳՆ ՊՎ, Բջեն վերահսկում է բնկարանային թալանով զբաղվող մի շարք հանցավոր կազմավորումների եկամուտները: Խմբավորումները գործում են Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում:

Բջեն ամենաերիտասարդ օրենքով գող Սերգեյ Ասատրյանի (Օսետրինա կրտսեր մականունով) հեռավոր ազգականն է: Նա ևս վերջերս ձերբակալվել է: Երկու հանցագործները նույն գողական կլանի անդամներ են: Այդ կլանի անդամներ են նաև Էդուարդ Ասատրյանը, որը հայտնի է Օսետրինա և Էդիկ Տբիլիսսկի անուններով: