12 օգոստոսի 2011 - 19:00 AMT
Այսօր լրացավ առաջին անհատական համակարգչի 30-ամյակը

Այսօր տոնում են առաջին անհատական համակարգչի (PC) 30-ամյակը, որը փոխեց մարդկության քաղաքակրթության ողջ չափորոշիչները։ Այս մասին հաղորդում է "Գոլոս Ռոսիին"։ Հենց համակարգչի թողարկմամբ է հիմնավորվում տեղեկատվական հեղափոխությունը։

Անհատական համակարգչի առաջին մոդելը IBM PC 5150-ն ներկայացվել է հանրությանը 1981թ-ի օգոստոսի 12-ին IBM ընկերության կողմից։ Այն աշխարհի առաջին համակարգիչը չէր, սակայն փորձագետները այն կարծիքի էին, որ հենց IBM այս անհատական համակարգիչն էր, որ գլոբալ համակարգչայնացման հիմք դարձավ:

Այժմ աշխարհում անհատական համակարգիչների օգտագործման քանակն անցնում է 1 միլիարդը։