12 օգոստոսի 2011 - 19:08 AMT
Օգոստոսի 1-ից 7-ը բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.3 մլրդ դրամ

Օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,069,438 ԱՄՆ դոլար 367.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93,961,508 ԱՄՆ դոլար 368.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 20,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 368.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 369.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 26.1 մլն ԱՄՆ դոլար: