Չինական Շենչժեն քաղաքում մեկնարկել է 26-րդ ամառային Ունիվերսիադան

Չինական Շենչժեն քաղաքում մեկնարկել է 26-րդ ամառային Ունիվերսիադան

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին չինական Շենչժեն քաղաքում մեկնարկել է 26-րդ ամառային Ունիվերսիադան, որին մասնակցում են ուսանողներ 148 երկրներից և կխաղարկեն 306 մեդալների հավաքածուներ 26 մարզաձևերում: Ունիվերսիադան կավարտվի օգոստոսի 23-ին:

Հայաստանը կներկայացնեն մարզիկներ չորս մարզաձևերում: Ծանրամարտում հանդես կգան 5 ծանրամարտիկներ` 2010թ. Ունիվերսիադայի հաղթող Աղասի Աղասյանը (77 կգ), Արամ Անդրիկյանը (85 կգ), Նորայր Վարդանյանն ու Վարդան Դավթյանը (94 կգ), ծանր քաշային կարգում ելույթ կունենա Հայկ Հակոբյանը:

Շախմատի մրցույթում ելույթ կունենան գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, աղջիկներից` Աննա Հայրապետյանը:

Ձյուդոյում մինչև 60 և 66 կգ քաշային կարգերում տատամի դուրս կգան Գրիգոր Իվանյանն ու Փայլակ Վարդազարյանը: Իսկ թեյքվանդոյում իրենց ուժերը կչափեն Հայկազ Սամվելյանը (60 կգ), Լևոն Փաշաբեզյանը (68 կգ) և Արմեն Երեմյանը (80 կգ): Թենիսում Հայաստանը կներկայացնի Սերգեյ Ոսկանյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---