Թուրքիայում պահեստայինների շտապ մոբիլիզացում է հայտարարվել. պատերազմ է՞ լինելու12 օգոստոսի 2011 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր թուրքական բանակի պահեստային սպաները կանչվել են արտակարգ բանակային հավաքի: Ինչպես հաղորդում է թուրքական Zaman թերթը, զինկոմիսարիատներ ժամանած թուրքական սպաներին ուղղում են Սիրիայի հետ սահմանը, որտեղ, ըստ երևույթին, զինված բախումներ են սպասվում: Թերթը ցիտում է կառավարության անանուն ներկայացուցչին, որը ենթադրում է, որ ռազմական հակամարտության դեպքում Թուրքիա կհորդի սիրիական փախստականների ալիքը: Թուրքիայի կառավարության տվյալների համաձայն, մինչև հիմա Սիրիայից երկրի տարածք 7239 փախստական է թափանցել: Այդ մարդիկ փախուստի են դիմել սիրիական բանակի ճնշման ներքո: Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի թեման Սիրիայում ընդդիմության բողոքի ցույցերի դաժանագույն ճնշումն էր: Զրույցի ավարտին մամուլի համար տարածված հայտարարության մեջ Սպիտակ տունը նախագահ Ասադի վարչակարգին կոչ է արել անհապաղ վերջ դնել արյունահեղությանը: Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքում ոմն զինվորական հայտնել է, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Իրաքյան Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի: Եթե Թուրքիայի բանակը մտնի Սիրիա, ապա Իրանը պատերազմ կհայտարարի Թուրքիային: Սակայն ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում Բանակի պաշտոնական դիրքորոշմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |