Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով

Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևորում է հռչակավոր երաժշտի այցելությունը` Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է Հայաստանում ռոք երաժշտության տարածմանը:

Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը և դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

5  12.08.11 - Տիգրան Սարգսյանը պարգևանտրել է Սերժ Տանգյանին ՀՀ Վարչապետի մեդալով
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---