13 օգոստոսի 2011 - 12:21 AMT
«Խիմկին» ոչ ոքի է խաղացել «Դինամոյի» հետ Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի 21-րդ տուրում

Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի 21-րդ տուրի խաղը: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը ընդունեց Բրյանսկի «Դինամոյին»:

Հանդիպումից առաջ մրցակիցներն ունեին ընդամենը 2 միավորի տարբերություն և հաղթանակի դեպքում «Խիմկին» կարող էր ոչ միայն բարելավել իր մրցաշարային աղյուսակը, այլ նաև միավորներով առաջ անցնել մրցակցից: Սակայն, անկախ իր ջանքերից, թիմերին այդպես էլ չհաջողվեց գոլ խփել, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը:

«Խիմկին» 22 միավոր ունի 21-րդ տուրից հետո և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Հաջորդ խաղում «Խիմկին» կհանդիպի «Ուրալի» հետ, որտեղ հանդես է գալու Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: