13 օգոստոսի 2011 - 12:25 AMT
Միրչա Լուչեսկու. Բոլոր ակումբները մեծ հավակնություններ ունեն, հատկապես, երբ խաղում են «Շախտյորի» հետ

Օգոստոսի 13-ին Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում կհյուրընկալվի «Դնեպրին»:

Դոնեցկի ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ նրանց սպասում է հետաքրքիր, բայդ դժվար խաղ: «Մրցակիցները կփորձեն ապացուցել, որ իրենք աճել են ու ավելի ուժեղ դարձել: Խուան դե Ռամոսի օգնությամբ թիմը լավ, դիտարժան ֆուտբոլ է խաղում, որը նման է «Շախտյորի» խաղին՝ հիմնված խաղացողների տեխնիկական պատրաստվածության վրա: «Դնեպրի» կազմում շատ են գրագետ, արագաշարժ ֆուտբոլիստները: Վստահ եմ, որ այն հանդիսատեսի ու մթնոլորտի առկայությամբ, որը կա Դնեպրոպետրովսկում, երկու թիմերը բարձրորակ ֆուտբոլ ցույց կտան»,-Լուչեսկուին է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Դանիացիների մարզիչը գտնում է, որ «Դնեպրը» Ուկրաինայի առաջնությունում կհավակնի ամենաբարձր տեղերին: «Ուկրաինայի առաջնությունը շատ է աճել: Յուրաքանչյուր թիմ յուրաքանչյուր խաղում ամեն ինչ անում է հաղթանակի համար: Բոլոր ակումբները մեծ հավակնություններ ու մեծ մոտիվացիա ունեն, հակտպակեպ մեր դեմ խաղում»:

«Շախտյորը» 5 տուրերից հետո 13 միավոր է վաստակել և գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: