13 օգոստոսի 2011 - 12:30 AMT
Հայաստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների նախագահների հոբելյանական գագաթաժողովին

Հայաստանի նախագահը կմասնակցի ԱՊՀ երկրների նախագահների հոբելյանական գագաթաժողովին, որը կանցնի Դուշանբեում: Ինչպես հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դավլաթալի Նազրիևը, համապատասխան կառույցների միջոցով իրենց մասնակցությունը հաստաստել են ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահները: «Բելառուսի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի նախագահները դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը»,-ասել է նա: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ այդ երկրների նախագահները ևս կմասնակցեն գագաթաժողովին:

Գագաթաժողովը տեղի կունենան սեպտեմբերին: Գագաթաժողովի հստակ ամսաթիվը հայտնի չէ: «Այսօր ակտիվ աշխատանք է ընթանում հանդիպման նախապատրաստման ու փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ»,-ասել է Տաջիկստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Սեպտեմբերին Տաջիկստանը նշում է իր անկախության 20-ամյակը: