13 օգոստոսի 2011 - 12:37 AMT
ՀԱԿ-ի երեք ակտիվիստներ կալանավորվել են

Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու ՀԱԿ-ի օգոստոսի 9-ին ձերբակալված 7 ակտիվիստներից երեքի՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը: Այս մասին գրում է «Առավոտ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ձերբակալված 7 ակտիվիստներից երեքը՝ Արեգ Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սահակ Մուրադյանը նախօրեին ազատ էին արձակվել ԺՊՎ-ից ու ընկերներին ազատ արձակելու պահանջով միացել էին դատարանի դիմաց հավաքված բազմությանը:

Չորրորդ ակտիվիստը՝ Վահագն Գևորգյանը, որը «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի որդին է, ազատ է արձակվել: