13 օգոստոսի 2011 - 12:40 AMT
Livejournal-ը որոշ ժամանակ կրկին անհասանելի էր

Երեկ LiveJournal բլոգային հարթակի մի շարք օգտագործողներ չէին կարողանում տեսնել ընկերների գրառումների էջը։ Երբ այցելում էին ljuser.livejournal.com/friends էջը, էկրանին հայտնվում էր Varnish Error 503 սխալը՝ «ծառայությունն անհասանելի է» գրառմամբ։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Դատելով սխալի տեսակից` հնարավոր պատճառ http-արագացուցիչ Varnish-ն է, որը օգտագործվում է կայքերի ադմինիստրատորների կողմից՝ այն ռեսուրսների հասանելության համար, որոնք պարունակում են մեծ բովանդակություն։

Ինչպես հաղորդում է SUP ընկերության մամլո ծառայությունը, այս պահին LiveJournal նորմալ է աշխատում և չի ենթարկվել որևէ DDoS հարձակման։

SUP-ի տեխնիկական մասնագետները զբաղվում են ընկերների գրառումների էջի խնդրի լուծմամբ։

LiveJournal-ը մեծ ճանաչում ունեցող բլոգային հարթակ է, որտեղ գրանցված են ավելի քանի 5 միլիոն օգտագործողներ։ Այն պատկանում է Ռունեթին։ Միայն Ռուսաստանից ընթերցողների թիվն անցնում է 30 միլիոնը։