Հայաստանի ԿԸՀ ղեկավարը կողմ է լարվածությանն ընտրություններում, սակայն օրենքի շրջանակներում

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը լարված պայքարի կողմնակից է ընտրական գործընթացներում: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Եթե լարվածություն է լինում ընտրական գործընթացներում, կարծում եմ, դա լավ է: Լարվածություն այն իմաստով, որ տարբեր տեսակետներ լինեն, կարծիքների բախում»,-նշել է նա: Ընդ որում, ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում: Որպես հանգիստ ընտրությունների բացասական օրինակ նա բերեց ՏԻՄ ընտրությունները, երբ մրցակցության բացակայության պատճառով դրանք անցնում են հանգիստ ու խաղաղ, սակայն, ոչ ոքի չեն հետաքրքրում: Այդ առնչությամբ Ազարյանը կոչ է արել կուսակցություններին ևս ակտիվ մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական ընտրություններին:

ԿԸՀ ղեկավարն անդրադարձավ նաև ընտրություններում խախատումների դեմ պայքարին: «Հարկավոր է, որ յուրաքանչյուր կուսակցություն, որը կմասնակցի ընտրություններին, գտնի 2000 անաչառ, անկաշառ ու պատասխանատու մարդ, որոնք կկատարեն Ընտրական օրենսգրքի պահանջները: Եվ այն ժամանակ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկանում ենք ես և դուք»,-ասել է նա: Ազարյանը նաև հայտնել է, որ ընտրություններում մի շարք նորամուծություններ կարվեն ապահովելու համար նորմալ ու արդարացի ընտրությունների անցկացումը: Նա մասնավորապես, նշել է տարածքային ընտրական հանձնաժողովի անհատական կնիքը, հատուկ ներկով անձնագրում դրվող կնիքը ընտրություններին մասնակցելու մասին, որը 12 ժամ անց անհետանում է, ընտրատեղամասերում տեսանկարահանումներ վարելու իրավունքը, ինչպես նաև ԿԸՀ ձևավորումն ու տարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորումը ոչ կուսակցական հիմքի վրա: «ԸՕ ամենակարևոր դրույթներից մեկն այն է, որ ընտրական հանձնաժողովի անդամը չի հանդիսանում իրեն նշանակածի ներկայացուցիչը: Նա ազատ է և պետք է գործի ԸՕ պահանջների շրջանակներում»,-ասել է նա:

ԿԸՀ ղեկավարը հաղորդեց նաև, որ օգոստոսի 15-ին տեղի կունենա ԿԸՀ արտահերթ նիստը, որտեղ կհաստատվեն տարածքային ընտրական հանձնաժողովները: Ըստ նրա, այժմ ստացվել է 830 դիմում, որից հարկավոր է ձևավորել 41 տարածքային հանձնաժողով, յուրաքանչյուրը յոթ մարդուց բաղկացած: Ընդ որում, նա նշել է, որ առնվազն երկու տեղ յուրաքանչյուր հանձնաժողովում կտրամադրվի կանանց:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---