Mozilla բրաուզերը գործարկել է մուտք գործելու նոր կոճակ

Mozilla բրաուզերը գործարկել է մուտք գործելու նոր կոճակ

PanARMENIAN.Net - Որևէ կայք մուտք գործելիս հաճախակի դժվար է լինում գտնել մուտք գործելու կոճակը։ Այժմ Mozilla-ն լուծել է այդ խնդիրը՝ թողարկելով նոր կոճակ։ Այս մասին հաղորդում է TecChrunch-ը։

Բրաուզերում կոճակը տեղադրելուց հետո, վրան սեղմելիս բացվում է փոքրիկ պատուհան, որտեղ օգտագործողը կարող է լրացնել իր անունը և ծածկագիրը մուտք գործելու համար։ Այս կոճակը ծառայում է նաև որպես ելք։

Իհարկե, այն կայքը, որը այցելում ես, պետք է ապահովի այս ֆունկցիան։ Սակայն Mozilla-ն հեշտացրել է այս գործը, ավելին՝ այս կոճակը կարող է օգտագործվել մուտք գործելու ցանկացած տեսակի հետ։

Այս կոճակը համարվում է Mozilla-ի մեկ այլ ֆունկիցայի՝ BrowserID ծրագրի մի մասը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---