Միայն օգոստոսի 10-ին Ադրբեջանը մոտ 50 անգամ խախտել է հրադադարը Հադրութի ուղղությամբ

Միայն օգոստոսի 10-ին Ադրբեջանը մոտ 50 անգամ խախտել է հրադադարը Հադրութի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ180 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները "AK", "CBD" և "ПК" տիպի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1100 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավային հատվածում: Միայն օգոստոսի 10-ին Հադրութի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---