13 օգոստոսի 2011 - 15:52 AMT
Արսեն Ղազարյանը դարձել է Աշխարհի ձյուդոյի պատանեկան առաջնության բրոնզե մրցանակակիրը

Օգոստոսի 11-ին Կիևում մեկնարկեց մինչև 17 տարեկան պատանիների ու աղջիկների ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 600 մարզիկներ 55 երկրներից:

Հայաստանի հավաքականից Արսեն Ղազարյանը մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել: Ղազարյանը առաջնությունում վեց մենամարտ է անցկացրել, որից հինգում հաղթել է Արգենտինայի, Բրազիլիայի, Մոնղոլիայի, Ուկրաինայի ու Ֆրանսիայի ձյուդոիստներին: Իր միակ պարտությունը նա կրեց ադրբեջանցուց և գրավեց երրորդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաջող ելույթ ունեցավ նաև Լևոն Ավետիքյանը (55կգ/կ), որը երկու մենամարտում հաղթանակ տարավ, հետո զիջեց ճապոնացի ձյուդոիստ Հիրանբե Տաշիխուրոյին և հետո դուրս մնաց պայքարից:

Օգոստոսի 12-ին տատամի դուրս եկավ Լևոն Կարապետյանը (73կգ/կ), սակայն պարտվեց առաջին իսկ մենամարտում: