Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կողմը հավատարիմ է Արցախի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմին և չի խախտում այն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմից Հերհերի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ զինվոր, չի համապատասխանում իրականությանը:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե Հերհերի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ զինվոր Միրզոև Քյամիլ Էլբեկ օղլուն (1992թ. ծնված): Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա վիրավորվել է ձեռքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---