Բուքմեյքերները «տարօրինակ» են համարում Յուրա Մովսիսյանի թիմի առաջիկա հանդիպումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության Առաջին լիգայում 20-րդ տուրը: Տուրի ամփոփիչ հանդիպումը «Կրասնոդարի», որտեղ հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, և «Կռիլյա Սովետովի» միջև կկայանա օգոստոսի 14-ի երեկոյան:

Նշանակալի է, որ բուքմեյքերներն այդ հանդիպման ֆավորիտ են համարում Սամարայի թիմին, որը 13 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Կրասնոդարում «Կռիլյա Սովետովի» գործակիցը տատանվում է 2.10-2.30-ի միջև, մինչդեռ մրցակցի գործակիցը կազմում է 2.50-2.80:

Bwin բուքմեյքերական գրասենյակն ընդհանրապես դրույքներ չի ընդունում «Կրասնոդար» - «Կռիլյա Սովետով» հանդիպմանը, հաղորդում է championat.com-ը:

Շատ հաճախ բուքմեյքերների նման վերաբերմունքը վկայում է այն մասին, որ իրենք կասկածներ ունեն հանդիպման արդյունքի` նախօրոք պայմանավորված լինելու վերաբերյալ:

«Կրասնոդարն» իր հաշվին 26 միավոր ունի և 9-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---