Եգիպտոսի բնակիչների մեծ մասը հանդես է գալիս Հոսնի Մուբարաքի մահապատժի կողմից

Եգիպտոսի բնակիչների մեծ մասը հանդես է գալիս Հոսնի Մուբարաքի մահապատժի կողմից

PanARMENIAN.Net - Եգիպտոսի բնակիչների մեծ մասը հանդես է գալիս երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի մահապատժի կողմից, վերջինս մեղադրվում է ապօրինի հարստացման, ինչպես նաև երկրում հեղափոխության ժամանակ ցուցարարների գնդակոծման մեջ: YouGov կազմակերպության անցկացրած հարցման համաձայն Եգիպտոսի նախկին առաջնորդի նկատմամբ մահապատիժն օժանդակում են արաբական պետության բնակիչների 67%-ը:

Միայն 22%-ն է մերժում այդ պատիժը` համարելով այն չափազանց դաժան: Հարկ է նշել, որ 18-ից 24 և 25-ից 29 տարեկան տարիքային խմբերի ներկայացուցիչների շրջանում (հենց նրանք էին եգիպտական հեղափոխության գլխավոր գործող անձինք) «արյունարբուների» բաժինը հասնում է համապատասխանաբար 77% և 70%-ի:

Եգիպտոսի նախկին նախագահն ու նրա որդիները, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ, արդեն հերքել են իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Նշենք, որ Մուբարաքը դատարան է բերվել հիվանդանոցային մահճակալով: 83-ամյա պաշտոնանկ արված նախագահը ծանր հիվանդ է: 2011թ. ապրիլից նա գտնվում էր Շարմ-էլ-Շայխ քաղաքի հիվանդանոցում, որտեղ, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, կոմայի մեջ էր: Նախկին առաջնորդի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը օնկոլոգիական հիվանդություն ունի:

2011թ. հունվարին Եգիպտոսում բողոքի զանգվածային ակցիաներ բռնկվեցին: Ցույցերի դաժան ճնշման արդյունքում ավելի քան 800 մարդ զոհվեց: Ցուցարարների գլխավոր պահանջը Հ.Մուբարաքի հրաժարականն էր, որը երկիրը ղեկավարում էր սկսած 1981 թվականից: Նա ստիպված էր լքել իր պաշտոնը 2011թ. փետրվարի 11-ին, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---