Թբիլիսիում պահանջում են հանգիստ թողնել փախստականներին

PanARMENIAN.Net - Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա է կայացել` պահանջելով դադարեցնել փախստականների բռնի տեղահանումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը: «Մեր պահանջն է` դադարեցնել բռնի տեղահանված անձանց նկատմամբ ճնշումները: Մենք բռնի տեղահանված անձանց, Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ ենք անում ավելի շատ միասնություն ու ակտիվություն ցուցաբերել, քանի որ հակառակ դեպքում իշխանությունները կհասնեն 350 օբյեկտներին և այնտեղից կտեղահանեն մարդկանց, իսկ հետո կգա թբիլիսցիների տեղահանման ժամանակը, ինչը մենք բազմիցս տեսել ենք»,- հայտնել է Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, ակցիայի մասնակիցներից Լաշա Չխարտիշվիլին:

«Մենք` իրավապահներս, պետք է սատարենք փախստականներին համերաշխության ակցիաներով, որպեսզի ինչ-որ կերպ դադարեցնենք իշխանությունների գործադրած բռնությունը, որն ուղղված է նրան, որ բռնի տեղահանվածները մի քանի անգամ փախստական են դառնում սեփական երկրում: Նրանց չափազանց դաժան են վերաբերվում»,- հայտնել է «Համերաշխություն ապօրինի բանտարկյալներին» հասարակական շարժման ղեկավար Էկա Բեսելիան:

Ավելի վաղ փախստականների տեղահանման դեմ բողոքել էին Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ու «Վրաստանի երիտասարդ փաստաբանների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---