Թուրքիայի միջամտությունը Սիրիայում կատարվող դեպքերին Անկարայի համար լուրջ բարդացումներով է հղի

Թուրքիայի միջամտությունը Սիրիայում կատարվող դեպքերին Անկարայի համար լուրջ բարդացումներով է հղի

PanARMENIAN.Net - Սիրիայի ներսում տեղ գտած իրադարձություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունն այլևս այդքան անհավանական չի թվում, որքան կարող էր թվալ դեռևս մի քանի ամիս առաջ: Այդ մասին հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

«Սիրիայում ներքին ուժերի հրահրած իրադարձությունները կարող են, ինչպես ոմանց թվում է, Թուրքիային եզակի հնարավորություն ընձեռել` ամրապնդելու իր աշխարհաքաղաքական և այլ ազդեցությունը Մերձավոր և Միջին Արևելքում: Սակայն ուժային տարբերակով դեպքերի զարգացումն Անկարայի համար լուրջ բարդացումներ է խոստանում` նախ և առաջ քրդական հիմնահարցի համատեքստում, ինչպես նաև կապված սիրիական անկայունության` թուրքական տարածք հնարավոր տեղափոխության հետ»,- հայտնել է փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---