Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող 3 հայ գերիներին և 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

ԿԽՄԿ աշխատակիցները չորս նամակ են հանձնել նրանց հարազատներից և ստացել են 5 նամակ հայրենիք փոխանցելու համար, ասել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղար Շահլա Ղահրամանովան:

Ըստ կողմերի ձեռք բերված համաձայնության, մարտի 17-ին Աղդամի շրջանում ԿԽՄԿ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց քաղաքացիական անձ Արթուր Բադալյանին, իսկ գերեվարված ադրբեջանցի զինծառայող Անար Հաջիևը վերադարձվեց ադրբեջանական կողմին:

Ըստ Ժնևի կոնվենցիայի, ԿԽՄԿ-ն աշխատում է Ադրբեջանում ու Հայաստանում 1992թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---