Իր ակտիվիստների ձերբակալման պատճառով ՀԱԿ-ը սպառնում է երկխոսության կասեցմամբ 15 օգոստոսի 2011 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի բացառում, որ կարող է դուրս գալ իշխանությունների հետ երկխոսության գործընթացից իր երիտասարդ ակտիվիստների ձերբակալության պատճառով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Ըստ նրա, ակտիվիստների ձերբակալությունը ոչ միայն կարող է ազդել երկխոսության վրա, այլ նաև լուրջ խոչընդոտ է այդ գործընթացի ճանապարհին: «Հաջորդ փուլը նշանակված է վաղը՝ առավոտյան ժամը 10-ին: Որոշումը կկայացվի կախված նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեն տղաները մինչ վաղը, մինչ երկխոսության հերթական փուլի մեկնարկը»,- ասել է Արման Մուսինյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ն այժմ ակտիվ քննարկումների փուլում է գտնվում և մինչ վաղը այդ հարցում վերջնական պարզություն կմտցվի: Նա նաև ընդգծել է, որ ՀԱԿ-ը կատարվածը համարում է ոստիկանական սադրանք, ձերբակալված իր երիտասարդ ակտիվիստներին համարում է քաղբանտարկյալ և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ու Արտակ Կարապետյանի հանդեպ: Կոնգրեսի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Վահագն Գևորգյանի, Սարգիս Գևորգյանի,Դավիթ Քիրամիջյանի պատահարի վայր ժամանելուց հետո բռնություն կիրառվեց նաև նրանց հանդեպ: Ըստ ՀԱԿ-ի, բռնության են ենթարկվել նաև նրանց փաստաբանները, որից հետո ապօրինի որոշում է կայացվել նրանց ձերբակալության մասին: Իր հերթին ոստիկանությունը մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Այժմ կալանքի տակ են մնում Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը, մյուսներն ազատ են արձակվել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |