15 օգոստոսի 2011 - 14:39 AMT
«Էրեբունին» ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի նախնական փուլում անհաջող է մեկնարկել

Երևանի ֆուտզալի «Էրեբունի» ակումբն անհաջող է մեկնարկել ՈՒԵԱՖ-ի գավաթի նախնական փուլում: G խմբի առաջին փուլում Հայաստանի 2010թ. չեմպիոնը 1:5 հաշվով զիջել է «Ֆլյամուրտարիին» (Ալբանիա): Այնուհետև «Էրեբունին» տանուլ տվեց ֆրանսիական «Սպորտինգ Փարիզ» ակումբին 1:6 հաշվով:

Վերջին խաղում, որն արդեն ոչինչ չէր որոշում «Էրեբունիի» համար, թիմը կխաղա «Օմոնիայի» (Կիպրոս) հետ: Խաղը տեղի կունենա օգոստոսի 16-ին Նիկոսիայի «Տասոս Պապադոպուլոս» մարզադաշտում:

G խմբում 6 միավորով առաջատար է «Օմոնիան», «Էրեբունին» առանց միավորների վերջին՝ 4-րդ տեղում է: