Հայաստանում կբացվի «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը

Հայաստանում կբացվի «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի ֆլորիստիկայի և ֆիտոկոլաժների «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող նախագծի կազմակերպիչներն են Մոսկովյան «Ֆլորիսսիմա» Միջազգային ստեղծագործական ասոցիացիան, Հայաստանի Նկարիչների միությունը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը:

Ցուցադրությունը ներառում է 60 հեղինակային աշխատանքներ Մոսկվայից, Վլադիմիրից, Յարոսլավլից, Յուժնո-Սախալինսկից, այլ ռուսական քաղաքներից, ինչպես նաև Մինսկից: Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հատուկ Մոսկվայից ժամանած «Ֆլորիսսիմայի» վարպետներ Օլգա Գոնորևան, Գալինա Նեխորոշևան, Լիդիա Լյապինկովան, Ալբինա Ուստյուժանինովան, Եկատերինա Ֆեդովան` նախագահ, գեղեցկության մագիստրոս Իննա Մակեևայի գլխավորությամբ:

Հայաստանից մասնակցում են ֆլորիստ-դիզայներ, «Ֆլորիսսիմա» Ծաղկային արվեստի դպրոցի դասախոս Վարսենիկ Զարգարյանն ու Ռուսաստանի և Հայաստանի Նկարիչների միության անդամ, նկարիչ Նելլի Դանիելյանը: Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան վարպետության դասեր: Ցուցահանդեսը Երևանում բաց կլինի մինչև օգոստոսի 25-ը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---