15 օգոստոսի 2011 - 16:58 AMT
Լիբիական ապստամբները շրջափակել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին

Շաբաթ օրը Լիբիայի ապստամբները զավթել են Էզ-Զավիա քաղաքը` Տրիպոլիից արևմուտք և հարավ շարժվել` փաստորեն շրջափակելով մայրաքաղաքը: Ռազմավարական կետերի գրավումն ապստամբներին թույլ կտա արգելափակել վառելիքի և պարենի մատակարարումը երկրի արևմտյան շրջաններից և Թունիսից:

Մինչդեռ, ռուսական ԶԼՄ համաձայն, պաշտոնական Տրիպոլին պնդում է, որ իրեն հաջողվել է ետ գրավել Էզ-Զավիան, և կանոնավոր բանակի մի մասը մինչև հիմա վերահսկում է քաղաքի ծայրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը: