15 օգոստոսի 2011 - 17:10 AMT
ՀԱՊԿ-ը կիբեր-հանցավորության դեմ պայքարին համակարգային մոտեցում է մշակում

ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ծրագրում է դեկտեմբերին կիբեր-հանցավորության դեմ պայքարին համակարգային մոտեցում մշակել: Այդ մասին հայտնել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Կիբերսպառնալիքը կարևոր և լուրջ թեմա է, և ՀԱՊԿ-ը միայն մոտենում է դրան»,- ասել է Բորդյուժան «Մոսկվա-Աստանա» հեռուստակամրջի ընթացքում: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն արդեն հիմա օպերացիաներ է իրականացնում կիբեր-տարածությունում, հայտնաբերում մեծ քանակությամբ կայքեր, որոնք աշխատում են պետության դեմ և իրադրությունն ապակայունացնելու նպատակով: Դեկտեմբերին ծրագրվում է բարձրորակ փորձագետներից տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես հասնել համակարգային մոտեցմանն այդ աշխատանքում:

«Ինչպես տեսնում եք, պետք չեն ոչ զինվորական հավաքակազմեր, ոչ ահաբեկչական խմբեր, ոչ մարտիկներ, ոչ քաղկազմակերպություններ, որպեսզի, օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները, իրադրությունը երկրում ապակայունացվի»,- ասել է նա:

«Այս կապակցությամբ տեղեկատվական հակազդեցության շուրջ աշխատանքը ՀԱՊԿ գործունեության առաջնահերթություններից է»,- ամփոփել է Բորդյուժան: