Համահայկական խաղերի լող մարզաձևում տղամարդկանց թվում հավասարը չուներ Խոսե Մելքոնյանը

Համահայկական խաղերի լող մարզաձևում տղամարդկանց թվում հավասարը չուներ Խոսե Մելքոնյանը

PanARMENIAN.Net - Դավիթ Համբարձումյանի լողավազանում խաղարկվեցին հինգերորդ Համահայկական խաղերի վերջին մեդալները: Հերթական անգամ գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Վասիլյանը, որը 100 մ ազատ ոճում հավասարը չունեցավ և սահմանեց Հայաստանի արդեն երկրորդ ռեկորդը: 2-րդ տեղում է Նատալի Պետրոսյանը (Բոստոն), 3-րդ Մարիա Հարությունյանը (Տարտու):

Տղամարդկանց թվում հավասարը չուներ Մոնտեվիդեոյի ներկայացուցիչ Խոսե Մելքոնյանը, որը առաջինն էր բոլոր ձևերում, նա նաև Համահայկական խաղերի ռեկորդ սահմաներց:

Համառ պայքար ծավալվեց 4×50 սպրինտում, որտեղ հաղթեց Երևանի թիմը, 2 ու 3-րդ տեղերը գրավեցին Գյումրիի ու Թեհրանի թիմերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---