Իշխանությունն ու ՀԱԿ-ը որոշել են շարունակել հանդիպումները

Իշխանությունն ու ՀԱԿ-ը  որոշել են շարունակել հանդիպումները

PanARMENIAN.Net - Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ ավարտվեց իշխանություն–ՀԱԿ երկխոսության 5–րդ հանդիպումը, որը տևեց մոտ երկու ժամ

Հերթական հանդիպման ժամանակ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պատրաստակամություն են հայտնել շարունակել սկիզբ առած երկխոսությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ անգամ հանդիպել գալիք ուրբաթ՝ օգոստոսի 19-ին: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոստիկանության և ՀԱԿ-ի 7 ակտիվիստների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին ու նրանցից 3-ի կալանքի հետ կապված խնդիրներին: Սակայն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողներին ու հանրությանը այդ մասին ոչինչ չի հաղորդվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---