Իրանն ու Ռուսաստանը անց են կացրել բանակցությունների առաջին փուլը

PanARMENIAN.Net - Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սաեդ Ջալիլին երկուշաբթի վարել է իրանա-ռուսական բանակցությունների առաջին փուլը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, հայտնում է IRNA գործակալությունը:

Ջալիլին ու Պատրուշևը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև վերջին միջազգային ու տարածաշրջանային փոփոխությունները:

Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա երեքշաբթի:

Հուլիսի կեսին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել է օգտագործել փուլային մոտեցումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության կասկածները փարատելու համար: Ըստ առաջարկի, ամեն անգամ, երբ Թեհրանը բավարար պատասխան տա ՄԱԳԱՏէ-ի հարցին կամ առաջարկին, նրան հարկավոր է աջակցել, այդ թվում նաև չեղյալ հայտարարելով որոշ պատժամիջոցներ:

Հուլիսի ավարտին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հրավիրել է իր պարսիկ պաշտոնակցին պաշտոնական այց կատարել Մոսկվա: Լավրովը մտադիր է կարծիքներ փոխանակել Ալի Աքբար Սալեհիի հետ երկկողմ հարաբերությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---