16 օգոստոսի 2011 - 13:42 AMT
Հայաստանում զորավարժությունների ժամանակ ռուս զինծառայող է՞ զոհվել

Օգոստոսի 10-ին Հայաստանում զորավարժությունների ժամանակ զոհվել է ՌԴ ժամկետային զինծառայող Գալեմժան Աուբեկերովը Սարատովի մարզի Կրասնի Կուտից: Ողբերգության մասին օգոստոսի 16-ին «Վզգլյադ-ինֆոյին» է հայտնել շարքայինի մայրը:

Որդու մահվան մասին նա իմացել է «Օդնոկլասնիկներից»: Մեկ օր անց նա պաշտոնական հեռագիր է ստացել այն մասին, որ Գալեմժանը զոհվել է զորավարժությունների ժամանակ:

«Նրանց ուղարկել են Հայաստան զորավարժությունների: Խրամատի վրայով թռչելիս նա ընկել է փոսը ու մահացել: Ընկել են ևս երկուսը, սակայն, նրանց հանել են, իսկ Գալեմժան Աուբեկերովին չեն հասցրել,-ասել է զոհվածի եղբայր Դմիտրի Աուբեկերովը:-Եղբայրս հավասարակշիռ մարդ էր, հարգանքով էր վերաբերվում իր ծառայակիցներին: Ես շփվել եմ վկայի հետ, որը նրա կողքին է կանգնած եղել: Նա ասել է, որ Գալեմժանն ինքն է ընկել: Ուստի ոչ կանոնադրական հարաբերությունների վարկածը չի դիտարկվում»:

Աուբեկերովը ծնվել է 1992թ. Սարատովի մարզի Կրասնի Կուտում: Անցյալ տարվա հոկտեմբերին զինակոչվել է բանակ, ծառայում էր Վլադիկավկազում: