Դատախազն ինքնասպան է եղել իր մոր շիրիմի մոտ

Դատախազն ինքնասպան է եղել իր մոր շիրիմի մոտ

PanARMENIAN.Net - Ա.Գրիգորյանի ավտոմեքենայում նամակ է հայտնաբերվել իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրելու վերաբերյալ

Օգոստոսի 16-ին` ժամը 13:40-ին Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, մոր շիրիմի մոտ հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի դիակը՝ գլխի քունքայինի շրջանում հրազենային 1 վնասվածքով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: Ըստ նրա, նախնական տվյալներով՝ Ա.Գրիգորյանը կատարել է ինքնասպանություն: Ինչպես հայտնել է Ահարոնյանը, դեպքի վայրում, դիակի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը եւ 1 պարկուճ: Գերեզմանատան մոտ հայտնաբերվել է նաեւ Ա.Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, որի նստատեղին եղել է գրություն՝ իր մահվան մեջ ոչ մեկին չմեղադրելու վերաբերյալ: Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել եւ ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---