16 օգոստոսի 2011 - 19:27 AMT
Վրաստանն ու Հայաստանը մտադիր են համագործակցել ներդրումների պաշտպանության ոլորտում

Վրաստանն ու Հայաստանը մտադիր են համագործակցել ներդրումների խրախուսման և պաշտպանության ոլորտում: Ինչպես հաղորդում է «Բիզնես Գրուզիան», այդ մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր երկու երկրների ներկայացուցիչների կողմից:

Ինչպես պարզաբանում են Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում, այժմ, ստորագրված փաստաթղթի համաձայն, յուրաքանչյուր կողմը պարտավոր է խրախուսել և բարենպաստ պայմաններ ստեղծել իր տարածքում մյուս երկրի ներդրումների համար:

Եթե ցանկացած կողմի ներդրող կորուստներ կրի ռազմական, զինված հակամարտության, հեղաշրջման, դավադրության, տարերային աղետի, վթարի կամ այլ պատճառով, նրան այսպես կոչված «բարենպաստության» հատուկ ռեժիմ կտրամադրվի:

Ստորագրված փաստաթղթի գործողության ժամկետը կազմում է տաս տարի: