Ռումինիայում Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն կհիմնադրվի

Ռումինիայում Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն կհիմնադրվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ից 16-ը Սուչավա քաղաքում (Ռումինիա) կայացավ հայ երիտասարդության ամառային հավաքը: «Ռումինիայի հայ գաղութի ապագան հայ երիտասարդության ձեռքն է» խորագրով հավաքը կազմակերպվել էր Ռումինահայոց թեմի նախագահությամբ և Ռումինահայոց միության հովանավորությամբ: Ռումինիայի տասնյակ քաղաքներից պատմական Սուչավա էին ժամանել մոտ 80 հայ պատանիներ և երիտասարդներ, ինչպես նաև հոգևոր պետեր և համայնքային կառույցների ղեկավարներ: Հավաքի ժամանակ քննարկվել են ռումինահայոց պատմության, Ռումինիայի կայացման և զարգացման գործում նրանց դերի, հայ համայնքի այսօրվա խնդիրների և հեռանկարների, ինչպես նաև երիտասարդության հոգևոր և ազգային դաստիարակության հարցերը:

Ռումինիայի հայ երիտասարդության ամառային հավաքի ավարտին` օգոստոսի 14-ի երեկոյան, տեղի ունեցավ հիմնադիր ժողով, որը որոշեց հիմնել Ռումինիայի Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպություն:

Օգոստոսի 15-ին հայկական միջոցառումներ կազմակերպվեցին նաև Տրանսիլվանիայում: Դումբրավեն քաղաքում` Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարի հարևանությամբ գտնվող նշանավոր Ապաֆի ամրոցում, ուր տեղավորված է անցյալ տարվանից գործող Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, բացվեց գրաֆիկական նկարիչ Յոզեֆ Նովակի գործերի ցուցահանդեսը` նվիրված Տրանսիլվանիայի հայ ազնվատոհմիկ ընտանիքների զինանշաններին, պատկերված էին նաև Հայաստանի առաջին հանրապետության և ժամանակակից Հայաստանի զինանշանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---