17 օգոստոսի 2011 - 11:55 AMT
Ամառային ունիվերսիադա. Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը տղաների մրցաշարի առաջատարներից է

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Կարինա Համբարձումովան մասնակցում են Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին:

Երկու տուրից հետո Գրիգորյանը 2 միավորով տղաների մրցաշարի առաջատարներից մեկն է: Անդրիասյանը վաստակել է 1,5, Մելքումյանը` 1 միավոր:

Աղջիկների մրցաշարում Հայրապետյանը եւ Համբարձումովան ունեն 1,5-ական միավոր: