17 օգոստոսի 2011 - 12:08 AMT
Իրան. Ռուսաստանի առաջարկները կարող են հիմք ծառայել «վեցյակի» հետ բանակցությունների վերսկսման համար

Ռուսաստանի առաջարկները կարող են հիմք ծառայել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի» հետ բանակցությունների վերսկսման համար, որ կասեցվել են հունվարին, հաղորդում է ՌԲԿ գործակալությունը: Համապատասխան հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին Թեհրանում ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է IRIB գործակալությունը:

«Ռուսական կողմի առաջարկները հող են ստեղծում «խաղաղ ատոմի» զարգացման ոլորտում 5+1 ձևաչափով հանուն դրական տարածաշրջանային ու միջազգային փոխգործակցության երկխոսության ռազմավարության իրագործման համար»,-ասել է Ջալիլին:

ՌԴ ԱԳՆ-ում այսօր հայտարարել են, որ Մոսկվան ու Թեհրանը մտադիր են քննարկել Իրանի միջուկային խնդիրը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով: