17 օգոստոսի 2011 - 12:21 AMT
Ծանրորդ Աղասի Աղասյանը դարձել է ամառային Ունիվերսիադայի չեմպիոն

Ծանրորդ Աղասի Աղասյանը, որը հանդես է գալիս մինչև 77կգ քաշային կարգում, նվաճել է ամառային Ունիվերսիադայի ոսկե մեդալը:

Պոկում վարժությունում Աղասյանը հաջողությամբ իրացրեց երկու մոտեցումները՝ բարձրացնելով 151 կգ: Հրում վարժությունում հայ մարզիկին հաջողվեց բարձրացնել 186 կգ և երկամարտում զբաղեցնել առաջին տեղը 337 կգ ցուցանիշով:

Աղասյանը 5 կգ առաջ անցավ ռուսաստանցի Վյաչեսլավ Լատուշինից (ՌԴ), որը գրավեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում է Վիկտոր Խարչենկոն նույնպես Ռուսաստանից՝ 331կգ-ով:

Չինական Շենչժենում անցնող Ունիվերսիադայում մեկնարկել է նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արամ Անդրիկյանը (85կգ/կ), սակայն անհաջող է ելույթ ունեցել:

Մինչև 94կգ քաշային կարգում հանդես կգան Նորայր Վարդանյանն ու Վարդան Դավթյանը, ծանրագույն քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Հայկ Հակոբյանը: