17 օգոստոսի 2011 - 13:35 AMT
Վրաստանից Հայաստան եկող ինտերնետային մալուխը կրկին վնասվե՞լ է

Արդեն մոտ մեկ ժամ է` ADC ընկերությունը ինտերնետ կապը ապահովում է իր պահեստային գծից։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին ADC ընկերության տեխնիկական սպասարկման բաժնից։

Ըստ նրանց, խնդիրը դրսում է, այսինքն` Վրաստանում։ Սակայն կոնկրետ ինչ խնդիր է, ընկերությունը դեռևս չունի նման տեղեկություններ։

«ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ ընկերության ինտերնետ կապը նորմալ ռեժիմով աշխատում է՝ առանց որևէ արտաքին կապի խնդիրների։ «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստան ինտերնետ է ներմուծում է Վրաստանից և Իրանից։ Ըստ Անուշ Բեղլոյանի, երկու կողմում էլ ոչ մի խնդիր չի առաջացել։